ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 23-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած` «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող ծրագրին մասնակցող երիտասարդներին, որոնք ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը:
Ողջունելով երիտասարդներին` Արմեն Աշոտյանը կարեւորել է նրանց այցն Ազգային ժողով՝ նշելով, որ որքան բաց լինի խորհրդարանը հասարակության, երիտասարդության համար, այնքան կդառնա հանրային վստահություն վայելող հարթակ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս տարի լրանում է ոչ միայն մեր Առաջին հանրապետության, մայիսյան հերոսամարտերի, այլ նաեւ մեր երկրի խորհրդարանի հարյուրամյակը:
Արմեն Աշոտյանը հորդորել է երիտասարդներին հաջողությունների հասնելու համար լավ սովորել, տիրապետել օտար լեզուների եւ սեփական նպաստը բերել երկրի զարգացման գործում:
Արմեն Աշոտյանի առաջարկով հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձեւաչափով. հարցերը հիմնականում առնչվել են Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայկական խորհրդարանական պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցին:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...