ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 28-ին՝ ժամը 11:00-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը, որը տեղադրված է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային
կայքում: