Տպել
26.03.2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ
1 / 3

Մարտի 26-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությունը՝ անհրաժեշտ համարելով հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլեւ հանձնաժողովների մակարդակով:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը: Մինչդեռ այդ հարցում Բաքվի դիրքորոշումն այլ է, նշել է Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից շարունակ հնչող ռազմատենչ ու հայատյաց հայտարարություններին:

Քննարկվել են նաեւ մշակութային համագործակցության ուղղություններին, զբոսաշրջության զարգացմանը, հոգեւոր-պատմական արժեքները միմյանց ճանաչելի դարձնելուն միտված քայլերը:

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններում կարեւորում է համագործակցության ընդլայնումը բոլոր ուղղություններով, հատկապես խորհրդարանական դիվանագիտության հարթակում: Խոսելով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ Գիորգի Սագանելիձեն վերահաստատել է իրենց հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախդրի խաղաղ կարգավորման հարցում: Դեսպանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջեւ առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ կողմերը պետք է անեն հնարավորը դրանք առավել խորացնելու եւ ամրապնդելու համար:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...