Ապրիլի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ:
Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:
Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 10 հարց, իսկ ապրիլի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 6 հարց:
Խորհրդի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ 3 ժամ: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի առաջարկով հարցն ԱԺ ապրիլի 10-ին գումարվող նիստում կքննարկվի առաջինը:
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Արմեն Աշոտյանի նախագահությամբ ապրիլի 9-ին քննարկվել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա...
Արա Բաբլոյանն ընդունել է Քաթարի Պետության խորհրդարանի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 9-ին ընդունել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Մուհամմադ ալ-Սուլեյթիին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու ...
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Արմեն Սարգսյանը ստանձնել է Հանրապետության նախագահի պաշտոնը
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով 2018 թվականի ապրիլի 9-ին հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացելով նիստը` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «ՀՀ մեծարգո Նախագահ, ՀՀ մեծարգո նորընտիր նախա...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ
Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ: Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի...