Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանի եւ Գեւորգ Գորգիսյանի ապրիլի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացվել կառույցի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստի աշխատանքների վերաբերյալ:
Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ հանձնաժողովում քննարկվել է Սեւծովյան համագործակցության երկրներում բարձր տեխնոլոգիաների զարգացման մակարդակը եւ դրա դերը տնտեսության մեջ: «Մենք ներկայացրեցինք իրավիճակը Հայաստանում, խոսեցինք տվյալ բնագավառում հայկական ձեռքբերումների մասին»,-հավելել է պատգամավորը: Նա տեղեկացրել է, որ Վահե էնֆիաջյանը միաձայն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:
Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ հայկական պատվիրակությունն աշխատել է ակտիվորեն. եղել են ելույթներ, ներկայացվել են կիբերհանցագործությունների եւ դրանց դեմ տարվող պայքարի առանձնահատկությունները: Խոսվել է գործարար ոլորտում Հայաստանի իրականացրած համագործակցված քաղաքականության մասին: Պատգամավորը նաեւ անդրադարձել է մտավոր սեփականության ներուժի հետ կապված հիմնախնդիրներին:
Հանդիպում ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակում
Հանուն ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի ներկայացուցիչներ Քրիստոֆեր Լեւիկը, Անդրյու Ուոքերը, Մարկո Սոշիչը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ենս Պետերսեն-Թումզերը եւ ծրագրի խորհրդական Հովհաննես Մարգ...
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ 95 կողմ ձայնով ընդունել նախորդ օրը քննարկված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գո...
Բաց դաս Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 11-ին խորհրդարան են այցելել Լոռու մարզի Տաշիր համայնքի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Հյուրերը խորհրդարանի շենքում շրջելուց, ԱԺ հերթական նիստի աշխատանքին հետեւելուց հետո մասնակցել են ավանդական դարձած բաց դասին, որը վարել է Հ...