ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Գլոբալ Բրիջ կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները:
Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: «Բաց դասն» այս անգամ անցկացվել է ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում. այն վարել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Ողջունելով հյուրերին՝ Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել նրա գործունեությանը, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, մշտական հանձնաժողովների գործառույթներին:
Պատգամավորն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերին ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին:
Ռուզաննա Մուրադյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են կրթության ոլորտի խնդիրներին, աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն ընտրելուն եւ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին: