Տպել
24.04.2018
Հարգանքի տուրք` Ցեղասպանության զոհերի հիշատակին
1 / 4

Ապրիլի 24-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հյուրեր այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգել անմեղ նահատակների հիշատակը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստի կարգ: