Տպել
08.03.2005
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը

Մարտի8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը:

Իր խոսքում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Լատվիայի խորհրդարանի նախագահիայցը (որը նրաառաջին պաշտոնական այցն է Հայաստան) կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի եւ Լատվիայի հարաբերություններիզարգացման համար:

Երկօրյա այցի ընթացքում, ասաց Արթուր Բաղդասարյանը, քննարկվել են երեք խումբ հարցեր, որոնք վերաբերում ենմիջխորհրդարանական համագործակցության զարգացմանը, համագործակցությանը միջազգային կառույցներում, եւ երրորդ` քաղաքական հարաբերությունների խորացմանը: Մասնավորապես, համաձայնություն է կայացվել, որ Լատվիան կաջակցի Հայաստանին Եվրամիությանն անդամակցելու գործընթացում` «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ»ծրագրի շրջանակներում:ԱԺ նախագահի կարգադրությամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ, որնզբաղվելու է Եվրամիության օրենսդրության ուսումնասիրմամբ եւ հայկական օրենսդրությունը դրան ներդաշնակեցմամբ: Այս հարցում եւս Լատվիայի խորհրդարանի նախագահը խոստացել է աջակցել փորձի փոխանակման, օրենսդրության ներդաշնակեցման եւ համապատասխանեցման գործընթացներում:

Պարոն Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ 2007 թվականին Եվրամիությունը խոշոր ֆինանսական միջոցներ է հատկացնելու «Ընդլայնվող Եվրոպա` նոր հարեւաններ» ծրագրի իրականացման համար, որին Լատվիան եւսմասնակցելու է:Պարոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ Լատվիան այն երկրներից է, որն աջակցել է Հայաստանին եւ Հարավային Կովկասին, որպեսզի նրանքընդգրկվեն«Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում:

Քաղաքական առումով պայմանավորվածությունների համաձայն` երկու երկրները կհամագործակցեն միջազգային կառույցներում, ինչը հնարավորություն կընձեռի, որպեսզի այդ կառույցներում պաշտպանվեն Հայաստանի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի եւ այլ հիմնախնդիրների հետ կապված:

Լատվիայի Սաեյմայի նախագահ տիկին Ինգրիդա Ուդրեն նշեց, որ երկու օրումարդյունավետ հանդիպումներ եղան հայ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների հետ, քննարկվեցինբազմաթիվ հարցեր: Մասնավորապես, ասաց տիկին Ուդրեն, Լատվիան եւ Հայաստանը կհամագործակցեն ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական բնագավառներում:

Տիկին Ուդրեն կարեւորեցնաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումը եւ նշեց, որ այցելել են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի իրենց տուրքը մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ասուլիսի վերջում խորհրդարանների նախագահները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Ինգրիդա ՈՒդրեն նշեց, որ Հարավային Կովկասի երեք երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին հնարավոր է, եթե այդ երկրները նման նպատակ դնեն իրենց առջեւ: Ժամկետների հարցը կախված է տվյալ կառույցների հետ համագործակցությունից. «Ճանապարհը դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ հեշտ չէ: Դա հաճախ պայմանավորված է գուցե եւ ոչ այնքան պոպուլյար բարեփոխումներով, օրենքների ընդունմամբ, բյուջեի տնօրինմամբ: Եթե քաղաքական գործիչները պատրաստ են ընդունել ոչ պոպուլյար որոշումներ, ապա յուրաքանչյուր երկրի համար ամեն ինչ հնարավոր է»: