Տպել
17.05.2018
Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր: Ընդգծելով համատեղ նիստի կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել Մուրմանսկում հունիսի 5-ից 8-ը նախատեսված նիստի անցկացման ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է ՀՀ նոր կառավարության ծրագիրը, իսկ մինչ այդ սպասվում են քննարկումներ նաեւ ՀՀ ԱԺ խմբակցություններում ու մշտական հանձնաժողովներում:


12.08.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
Հարգելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ուժը, ինչն առավել տեսանելի ու կարեւոր է մեր երկրի պարագայում: Հայաստանում երիտասարդության ներուժի օգտագործումը գնալով էլ ավելի մեծ չափերի է հասնում՝ հ...