Մայիսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 10, մայիսի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 13 հարց: Խորհրդի որոշմամբ սահմանվել է մայիսի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին», «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» եւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշումներում:
Խորհուրդը hաստատել է ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 21-ին հրավիրած նիստում քննարկել է «ՀՀ ԿԲ-ի 2017թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը» (գնաճի հաղորդում), որը ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նշվել է, որ առաջին բաժնում ներկ...
Արա Բաբլոյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությու...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Հայաստանում Իտալիայի դեսպանը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 21-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Նաիրա Զոհրաբյա...
ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունն ամփոփել է ՍԾՏՀ ԽՎ կազմավորման 25-ամյակին նվիրված նիստի աշխատանքը
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Գորգիսյանը մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ՍԾՏՀ ԽՎ կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
Համատեղ հայտարարությամբ հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահները
Մայիսի 21-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Մայիսի 22-ին` ժամը 08:45-ին, Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախա...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Մայիսի 21-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 21.05.2018, ժամը 14:00, 114 /2-րդ մասնաշենք/ սենյակ: ...