Տպել
22.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նիստին
1 / 2

Մայիսի 16-18-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ պետական շինարարության, փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը:

Քննարկվել է 13 օրենքի նախագիծ: Պատգամավորն իր դիտողություններն ու առաջարկներն է ներկայացրել մասնավորապես «ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների պատգամավորների կարգավիճակի մասին» օրենսդրության կատարելագործման, «ԱՊՀ անդամ պետությունների կայուն եւ անվտանգ զարգացման համար հայեցակարգի մասին», «Պետության եւ նրա կառույցների ու համայնքային միավորների գույքի տարանջատման սկզբունքի մասին», «Միջհամայնքային համագործակցության իրավական կարգավորման եւ կազմակերպման վերաբերյալ մեթոդական առաջարկների մասին», «ԱՊՀ անդամ պետությունների համար մոդելային ընտրական օրենսգրքի մասին» նախագծերի վերաբերյալ, որոնք բխել են ՀՀ օրենսդրության պահանջներից: Արաիկ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ մանրամասնելով ՏԻՄ համակարգի կայացման դրական օրինակները:

Ներկայացված առաջարկները հիմնականում ընդունվել են:

Անդրադարձ է կատարվել նաեւ նախորդ նիստի ժամանակ քննարկված նախագծերին, ՀՀ պատվիրակության ներկայացրած առաջարկների հիման վրա կատարված համապատասխան փոփոխություններին եւ ընդգծվել դրանց կարեւորությունը:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...