12.06.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ, Պետական դումայի գործընկերներին եւ ողջ ռուս ժողովրդին բարօրություն, բարեկեցություն ու բարգավաճում:
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ակտիվ համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ փոխգործակցության ու փոխվստահության ոգով»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...