ՀՀ ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունների անդամները հունիսի 18-ին հանդիպել են Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամների հետ, որը գլխավորում է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերը:
Պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետեւել են վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին, եւ այսօր այստեղ են՝ մոտիկից ծանոթանալու իրավիճակին, լսելու քաղաքական ուժերի տեսակետները հետագա զարգացումների, առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Դեյվիդ ՄըքԱլիսթերն ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը սատարում է ժողովրդավարական գործընթացներին:
Եվրոպացի խորհրդարանականները հետաքրքրվել են ՀՀ ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխություններով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետով, կուսակցություններին հատկացվող եթերաժամանակով, լուծման կարիք ունեցող գերակա հարցերով, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ քաղաքական ուժերի կարծիքներով: Դեյվիդ ՄըքԱլիսթերը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանը շահագրգռված է Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ եւ պատրաստակամ է հնարավորինս աջակցելու:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը նշել է, որ այժմ արդեն ընդդիմադիր ՀՀԿ խմբակցությունն աջակցում է ՀՀ կառավարությանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ ներքին հարցերի լուծման, արտաքին քաղաքականության իրականացման գործում, որը որեւէ փոփոխության չի ենթարկվել: Նրա կարծիքով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով աշխատանքային խումբը պետք է ստեղծվի խորհրդարանում:
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են»,- նշել է Հակոբ Հակոբյանը: ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավելել է, որ հայաստանյան քաղաքական ուժերի տեսակետներն այս հարցում միահամուռ են՝ հակամարտության կողմը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, քանի որ նրա՝ բանակցություններին չմասնակցելը խաթարում է դրանց լիարժեքությունը: Արմեն Ռուստամյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծված նոր իրողությունները նպատակ ունեն մեծացնել ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը, պայքարել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, կասեցնել արտագաղթը եւ խրախուսել հայրենադարձությունը:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն անդրադարձել է թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը եւ նկատել, որ դրա արդյունքներն արդեն տեսանելի են: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության օրերս հաստատված ծրագրում որպես առաջնահերթություն նշվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու հակակոռուպցիոն պայքարը:
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն անհրաժեշտ է համարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի բարեփոխումն ու ընտրակեղծիքների համար նախատեսված պատիժների խստացումը:
ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությանն է անդրադարձել նաեւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ կարեւորելով ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, որոնք կարտացոլեն ընտրողների իրական կարծիքները:
ԵԱՀԿ մասնակից անդամ պետությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են խորհրդարանում
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչները Հարավային Կովկաս այցի շրջանակում հունիսի 18-ին հանդիպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախա...
Խորհրդարանական լսումներում քննարկվել են ՀՀ մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ` «Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը միջազգային պարտավ...
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ավարտից անմիջապես հետո կգումարվի եւս մեկ արտահերթ նիստ: Օրակարգերը՝ կից: ...
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 18-ին հրավիրած նիստում Վարդան Բոստանջյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կրթության եւ գիտության նախ...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ
«Խոր վշտով տեղեկացա հասարակական եւ քաղաքական գործիչ, ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, Ղարաբաղյան շարժման առաջին ղեկավարներից Իգոր Մուրադյանի անժամանակ մահվան մասին: Հսկայական է նրա ավանդը 20-րդ դարավերջին արցախահայության շահերի պաշտպանության եւ այդ նպատակով համաժողովրդական շարժման ծավալման գործում: ...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկությամբ
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ: ...
Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-21-ը կլինի Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու ա...
«Ժողովրդավարությունը Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւոր գործոն է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 18-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձ...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնած, ժամը 12:00-ին կանալիք «Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը միջազգային պարտավորությունների համատեքստում» թեմա...
Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 19.06.2018, ժամը 10:00, 314 սրահ,ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 18.06.2018, ժամը 14:30, 414 սրահ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով...
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հ...