Հունիսի 19-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծով սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երեւան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը: Դատական ակտի՝ նոր երեւան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա ձեւակերպումներին:
Հարակից զեկուցող հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ նախագծով քաղաքացիների համար հավասար հնարավորություն է ստեղծվում արդարադատության իրականացման հարցում:
Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՀՀ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստեր
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի ն...
Հանդիպել են Ֆրանսիայի եւ Հայաստանի խորհրդարանների բարեկամական խմբերի անդամները
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հունիսի 19-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ողջունելով ֆրանսիացի գործընկերներին խորհրդարանում, նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձ...
Գեւորգ Կոստանյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի դիմում-բողոքների հանձնաժողովի մշտական անդամ Գերո Շթորյոհանի հետ
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հունիսի 19-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի դիմում-բողոքների հանձնաժողովի մշտական անդամ Գերո Շտորյոհանի հետ: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Գեւորգ Կ...
Ֆրանսիացի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ֆրանսիացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...