Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ 51-րդ նստաշրջանը, որի օրակարգում նաեւ ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու հարցն է: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ Վահե Էնֆիաջյանը, ովքեր նստաշրջանի ընթացքում հանդես կգան ելույթներով: