ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ հուլիսի 3-ին այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` ԱՄՆ անկախության 242-րդ տարեդարձի առթիվ:
Ռիչարդ Միլսի հետ զրույցում Արա Բաբլոյանը կարեւորել է հայ-ամերիկյան բարեկամությունն ու սերտ համագործակցությունը: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նաեւ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին եւ ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր մեծապես նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով Արա Բաբլոյանին դեսպանություն այցի կապակցությամբ` ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է. «Մեր երկու երկրների միջեւ ամուր հարաբերություններ են, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների վրա, եւ ես գիտեմ, որ կապերն հասնում են մինչեւ ԱՄՆ կոնգրեսականները, ովքեր սերտ կապեր ունեն Ձեր Ազգային ժողովի շատ պատգամավորների հետ: Պատիվ է այսօր Ձեզ այստեղ ընդունել ամերիկյան ժողովրդի անունից, իսկ երեկոյան մենք կնշենք մեր Անկախության տոնը Հայաստանի ժողովրդի հետ միասին»:
Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին` Արա Բաբլոյանն ընդգծել է երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կառուցողական փոփոխությունների կարեւորությունը, ինչպես նաեւ այդ համատեքստում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների` ազատ եւ արդար միջավայրում անցկացնելու անհրաժեշտությունը:
Դեսպանի հետ զրույցում Արա Բաբլոյանը նաեւ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի, կենդանի ուժի կուտակումների հետ կապված: ԱԺ նախագահը շեշտել է, որ իրավիճակի ապակայունացմանն ուղղված ադրբեջանական կողմի ցանկացած փորձ լրջագույն վտանգ է դառնալու տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:
Հանդիպում բուհերի ուսանողների հետ
Մայրաքաղաքի մի շարք բուհերի ուսանողների հետ հուլիսի 3-ին հանդիպել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանը: Հարցուպատասխանի ձեւաչափով կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական ներկա իրավիճակին: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել...
Ցուցահանդես խորհրդարանում՝ նվիրված Առնո Բաբաջանյանին
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հուլիսի 3-ին բացվել է հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդես՝ «Գլխավորը՝ հայրենիքին ծառայել» կարգախոսով: Այն բացվել է «Ռուսաստան-Հայաստան. բարեկամության կամուրջ» խորագիրը կրող միջպետական փառատոնի շրջանակում...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Քվեբեկ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 44-րդ նստաշրջանին, ինչպես նաեւ Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին եւ ՖԽՎ բյուրոյի նիստին մասնակցելու համար հուլիսի 4-8-ը Քվեբեկում (Կանադա) կգտնվի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակո...
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ
«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան մասին: Նադեժդա Սարգսյանը հայ էստրադային երգարվեստի պայծառ դեմքերից էր, ում գեղեցիկ կատարումներին սպասում էինք բոլորս: Նրան ծափահարում էին նաեւ աշխարհի տասնյակ երկրների բեմեր...
Խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է Ուղղափառության ՄԽՎ-ի 25-րդ հոբելյանական նստաշրջանի աշխատանքներին
Հունիսի 25-30-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի 25-րդ հոբելյանական նստաշրջանը՝ «Խորհրդարանական ժողովրդավարություն եւ քրիստոնեական արժեքներ. Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 25 տարին» թեմայով: Վեհաժողովի աշխատանքն...