Հուլիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստը:
Տեղեկացնենք, որ այդ օրը նիստը լուսաբանելու համար Ազգային ժողով կարող են այցելել միայն խորհրդարանում հավատարմագրված լրագրողները՝ պայմանավորված ոչ աշխատանքային օրերին Ազգային ժողով մուտք գործելու ընթացակարգային սահմանափակումներով: