Տպել
06.07.2018
Հայտարարություն

Հարգելի գործընկերներ,

Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը դիմում է արտախորհրդարանական ուժերին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` եթե ունեք Ընտրական օրենսգրքի բարեփոխման առաջարկներ, ապա 15-օրյա ժամկետում ներկայացրեք Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի քարտուղարությանը:

Խնդրում ենք առաջարկները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` arsen@babayan.cc էլեկտրոնային հասցեին:

Շնորհակալություն համագործակցության համար: