Տպել
13.07.2018
«Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկության խնդիրները». Էդուարդ Շարմազանով
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին:

ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկին եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին:

Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել գագաթաժողովում՝ նշելով.

«Հարգելի գործընկերներ,

տիկնայք եւ պարոնայք,

ընտրված ձեւաչափը յուրօրինակ հարթակ է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանականների բարձր մակարդակով հանդիպման եւ մեր մայրցամաքի մարտահրավերները համատեղ քննարկելու համար:

Այս տարին հոբելյանական է շատ երկրների համար: Ինչպես մենք Հայաստանում, այնպես էլ Լեհաստանի մեր եղբայրներն ու քույրերը նշում են անկախության վերականգնման 100-րդ տարեդարձը: Ավելին, այս տարի Լեհաստանի խորհրդարանը նշում է հիմնադրման 550-ամյակը:

Երախտիքի խոսք եմ հղում Լեհաստանի Սեյմին դեռեւս 2005 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար: Այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը. այն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այս կոնվենցիան Միացյալ ազգերի կոնվենցիաներից առաջինն էր, որն անդրադառնում էր մարդկության խնդիրներին: Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական Թուրքիայում հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն էր, որը խլեց ավելի քան 2 մլն անմեղ քրիստոնյաների կյանք: Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների:

Շնորհակալ եմ Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւ ընդունելու համար: Դարերի ընթացքում հայերը մշտապես աջակցել են լեհական պետության ամրապնդմանը: Դեռեւս Կազիմիր Մեծ թագավորի ժամանակներից հայերն հատուկ արտոնությունների ու վերաբերմունքի են արժանացել:

Հարգելի գործընկերներ,

այս տարի Լեհաստանի Սենատն ու Սեյմը վավերացրին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթղթի ստորագրումն ու վավերացումը նոր էջ է բացում Եվրամիության եւ Հայաստանի համագործակցության պատմության մեջ: Հուսով եմ՝ դա ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության հաստատման նոր էջ է: Ակնկալում ենք, որ ԵՄ անդամ մյուս երկրները եւս ողջամիտ ժամկետում կվավերացնեն համաձայնագիրը:

Հարգելի գործընկերներ,

ներկա աշխարհը, այդ թվում եվրոպական տարածաշրջանը լի է բազմաթիվ մարտահրավերներով, դրանք են՝ փակ սահմանները, ռազմական հռետորաբանությունը եւ չկարգավորված հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերը: Ցավալիորեն, սրանցից յուրաքանչյուրին Հայաստանն առնչվում է: Խոսելով փակ սահմանների մասին՝ պետք է նշեմ, որ Թուրքիան, չնայած նախկինում Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Թուրքիայի՝ նախապայմաններ դնելու եւ Հայաստանը շրջափակելու քաղաքականությունը դատապարտելի է: Մենք կողմնակից ենք հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:

Հարգելի գործընկերներ,

մենք մերժում ենք ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը եւ ռազմատենչ հռետորաբանությունը: Խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա՝ խաղաղ կարգավորում, ինքնորոշման իրավունքի իրացում, տարածքային ամբողջականություն: Ինքնորոշման իրավունքը քաղաքացիների բնական իրավունքն է, եւ Արցախի քաղաքացիներն ունեն ինքնորոշվելու ու անկախ պետությունում ապրելու նույնքան իրավունք, որքան մեզնից յուրաքանչյուրը:

Հարգելի գործընկերներ,

ես այստեղ եմ խաղաղության, հանդուրժողականության եւ երկխոսության կոչով: Խոսքս ուզում եմ ավարտել Հովհաննես 2-րդ պապի հետեւյալ կոչով. «Մի վախեցեք խաղաղության հնարավորությունից, ուսուցանել խաղաղություն, ապրել խաղաղությամբ... խաղաղությունը պետք է լինի պատմության վերջին բառը: Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկության խնդիրները»:


22.05.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 23-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00: ...

22.05.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների հեղինակը Կառավարությունն է: Նա...

22.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենքի նախագծին
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 22-ի արտահերթ նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը հանձնաժողովին է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկները: Մասնա...

22.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Մատեյա Պրեւոլշեկին
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 22-ին ընդունել է մեր երկրում Սլովենիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մատեյա Պրեւոլշեկին: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել ...

22.05.2024
Նոր կարգավորումներ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
Նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրների լուծմամբ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ հերթական նիստում քննարկվել է ...

22.05.2024
Հարկային հաշվարկներում ոչ հավաստի, սխալ տեղեկատվություն ներառելու համար առաջարկվել է սահմանել վարչական պատասխանատվություն
Օրենսգրքով՝ հարկային հաշվարկները չներկայացնելու համար մենք ունենք սահմանված պատասխանատվության միջոցներ, սակայն չունենք պատասխանատվության միջոց այն դեպքերի համար, երբ հարկային հաշվարկներում պարունակվող տեղեկությունները լրացվում են ոչ ճիշտ եւ ոչ հավաստի. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի ...

22.05.2024
Առաջարկվում է լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում` ապահովելու քննության համակողմանիությունը
Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին լիազորել նախաքննության մեկ մարմնի` քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը նախաքննության մեկ այլ մարմնի հանձնարարել ոչ միայն իրականացվող նախաքննության անաչառությունն ապահովելու, այլ նաեւ քննության համակողմանիությունն ապահովե...

22.05.2024
Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող լրացումներին եւ փոփոխություններին
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է...

22.05.2024
Առաջարկվում է հստակեցնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առկա անհստակությունները
Նախագիծը վերաբերում է թրեյդ-ին առեւտրի տեսակին: Դեռեւս 2021 թվականին լրացումներ են կատարվել  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, որոնցով ներմուծվել է «թրեյդ-ին» հասկացությունը: Ներդրվել է նաեւ լիցենզավորման կարգ, որի շրջանակում  այս ընթացքում լիցենզավորվել են  որոշակի կազմակ...

22.05.2024
Օրենսդիրը քննարկել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող օրենքի նախագիծը
Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» ...

22.05.2024
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հ...

22.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

22.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

22.05.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները փաստել են Հայաստանի ե...

22.05.2024
Առաջարկվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա եւ շրջհարկի համակարգի հարկային բեռերի միջեւ տարբերությունը
Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում քննարկել է Հարկային օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառա...

22.05.2024
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ելույթ է ունեցել ԱԺ նիստում
Մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար այսօր այստեղ ներկայացնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը: Այս այցը մեծ արժեք եւ խորհրդանշություն ունի: Երկրորդ անգամ է մեկ տարվա ընթացքում, որ մեր խորհրդարանի ներկայացուցիչները եկել են Երեւան՝ ցույց տալով մեր հարաբերությունների ուժն ու ամրությունը. ասել է Լ...

22.05.2024
Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է ՍԴ դատավոր
ԱԺ հաշվիչ հանձնախմբի քարտուղար Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ տեղի է ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ընտրության գաղտնի քվեարկությունը: ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 70-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվ...

22.05.2024
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը կվարվի էլեկտրոնային եղանակով
Նշված փոխշաղկապված  նախագծերը միտված են վարձատրության քաղաքականության հիմքում ընկած վերլուծությունների արդյունավետության բարձրացմանը. ասել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Հանրային ծառայության մ...

22.05.2024
Խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը
Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին, սահմանազատմանը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթու...

22.05.2024
Ալեն Սիմոնյանի եւ Կլոդ Վիզլերի համատեղ մամուլի ասուլիսը. ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի համատեղ մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը: ...

22.05.2024
Ալեն Սիմոնյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող այլ անձ...