ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հուլիսի 30-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական ժողովի փոխնախագահ Մահյուդինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին` Հայաստան-Ինդոնեզիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանն ընդգծել է պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքի կարեւորությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Խորհրդատվական ժողովի փոխնախագահը հույս է հայտնել, որ խմբերն ակտիվորեն կհամագործակցեն` իրականացնելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ ծրագրեր:
Պատվիրակության ղեկավարը հայաստանյան կողմին հրավիրել է մասնակցելու 2018 թվականի սեպտեմբերի 12-13-ը Բալիում կայանալիք խորհրդարանական համաժողովին:
Միքայել Մելքումյանը ներկայացրել է ՀՀ խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել երկրում իրականացվող բարեփոխումներին:
Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական կապերին, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին եւ ուղիներին, զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` երկուստեք ընդգծելով միայն խաղաղ ճանապարհով լուծում գտնելու կարեւորությունը:
Երեւանում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական ժողովի փոխնախագահ Մահյուդինի գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Քննարկվել են համայնքների համաչափ զարգացման հնարավորությունները
ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ հուլիսի 30-ին տեղի է ունեցել «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկում: Ներկա էին ԱԺ մշտական հանձնաժողովների, ՀՀ կառավարության եւ ՀԳՀՄ ներկայացուցի...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Պատասխան այցով 2018 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը ներառյալ Պետրոզավոդսկ (Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: ...
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Սպառողների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 30-ին հանդիպել է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի եւ ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Ասոցիացիայի անդամները ներկայացրել են «Առանց ծխախոտի Հայաստան» ծրագիրը, որտեղ թիրախային խումբ որպես պա...