Օգոստոսի 28-ին կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնության առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով:
Խորհրդարանի ղեկավարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների եւ քննարկումների մթնոլորտում:
Հանրապետության նախագահը, կարեւորելով Սահմանադրության գերակայության հրամայականը, վերահաստատել է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետեւողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ, ընթացքում դասեր քաղելով եւ արձանագրելով հաջողությունները:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ու օգտագործմանը վերաբերող օրինագիծը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանի նախագահը նախ ներկա...
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Երեւանում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ օգոստոսի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մարտին Զոնեբորնը ծաղիկներ է խոնարհել 1915թ. Հայոց մեծ եղեռ...
Տեղի է ունեցել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը օգոստոսի 28-ին գումարել է արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Սեւ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:30-ին կայանալիք նիստի հեռարձակումը` այստեղ : ...
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 29.08.2018, ժամը 10:00, 114 սենյակ: ...