National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.09.2018
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն, Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը :

Խորհրդարանը որոշել է փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով. երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Սեպտեմբերի 23-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրությունները նախատեսվում է իրականացնել բարեփոխված ընտրական օրենսդրությամբ՝ տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ նա նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում հստակ նախատեսված է եղել միջոցներ ձեռնարկել՝ բացառելու քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը, որպեսզի նրանք իրենց ընտրությունը կատարեն ազատ եւ անկաշկանդ: Ուստի, փոխնախարարի խոսքով, առաջարկվում է բարեփոխումներ կատարել վերոնշյալ օրենսգրքերում:

Առաջարկվում է քրեականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.10 հոդվածով նախատեսված արարքները, որը վերաբերում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալուն, ծառայություններ մատուցելուն կամ խոստանալուն: Նշված հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում է համարվում նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը, խոստանալը:

Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ այսօր այս արարքների համար սահմանված է վարչական տուգանք՝ առավելագույնը 2,5 մլն դրամ: Նախագծով առաջարկվում է այս արարքները քրեականացնել եւ դրանց կատարման համար սահմանել 3-6 տարի ազատազրկում՝ հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը:

Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ քվեարկության գաղտնիության հարցին նշելով, որ ՀՀ ընտրական օրենսգրքով թեեւ սահմանված է, որ քվեարկության գաղտնիությունն անձի իրավունքն ու պարտականությունն է, սակայն պատասխանատվություն սահմանված չէ այն դեպքերի համար, երբ անձը շահադիտական նպատակներով բացահայտում է իր կատարած քվեարկության գաղտնիությունը:

Կառավարությունն առաջարկում է նաեւ քրեականացնել կաշառքի խոստումը կամ դրա առաջարկը, ինչպես նաեւ հստակեցնել, թե ինչ նպատակով է տրվում կամ պահանջվում ընտրակաշառք: Այստեղ առաջարկվում է ավելացնել ուրիշի օգտին քվեարկելը կամ մեկից ավելի անգամ քվեարկելու նպատակով կաշառք ստանալը, խոստանալը կամ պահանջելը:

Այլ դրույթներով առաջարկվում է խստացնել ընտրական այլ հանցագործությունների համար նախատեսված պատժամիջոցները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ հանձնաժողովում տեղի է ունեցել բուռն քննարկում, եւ հեղինակի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն որոշ սկզբունքային դրույթներ վերանայելու առնչությամբ: «Ձեւակերպումները պետք է լինեն այնպիսին, որ չվտանգվեն քաղաքացու իրավունքները»,-ընդգծել է Ռուստամ Մախմուդյանը: Ըստ նրա՝ նախագիծը չափազանց կարեւոր է:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Տիգրան Ուրիխանյանը դրական է գնահատել ընտրակեղծիքների դեմ պայքարի խստացումները, սակայն նշել, որ մտահոգ է ընտրողների համար նախատեսված եւ պատասխանատվություն սահմանող որոշ դրույթների կապակցությամբ: Ըստ նրա՝ ընտրողի պատասխանատվությունն ընտրական գործընթացի որակի ապահովման հարցում պետք է հասցվի նվազագույնի: «Ազատ, արդար, ու թափանցիկ ընտրությունների անցկացումը պետության գործառույթն է»,-շեշտել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն արտահերթ ելույթում նույնպես անդրադարձել եւ կարեւորել է ընտրողների իրավունքների պաշտպանության հարցը: Նա համամիտ չէ այն տեսակետին, թե արմատապես քրեականացվում են ընտրական կեղծարարությունները: Ըստ նրա՝ քրեականացված արարքներ եղել են ոլորտում, պարզապես դրանց պատժաչափերն այսօր խստացվում են: Նա առաջարկել է նախագծից հանել որոշ խիստ խնդրահարույց դրույթներ՝ նշելով, որ դրանով է պայմանավորված իր հետագա քվեարկությունը:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ պաշտպանում է ներկայացված օրենսդրական փաթեթը: Ըստ նրա, այն պետք է կասեցնի մեր երկրում «ոսկերչական» մակարդակի հասած ընտրակեղծարարությունը:

Պատգամավորը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ են քվեարկելու փաթեթին:

Ըստ Լենա Նազարյանի՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որով խստացվում է պատասխանատվությունը ընտրական հանցագործությունների նկատմամբ: Պատգամավորը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության կողմից խոստացված քայլ է արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ: Նա հույս է հայտնել, որ ԱԺ-ն կաջակցի այդ հարցում:

Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նախադրյալը քաղաքական կամքն է, որակական նոր մոտեցումները: Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացին քաղաքական այս գործընթացներից հետո ակնկալում է, որ իր ձայնը եւ քվեն տեղ են հասնելու:

Ըստ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի՝ հեղափոխությունից հետո ձեւավորվել է այնպիսի մթնոլորտ, որը չպետք է թույլ տա ընտրակեղծարարություն եւ առաջիկայում տեղի են ունենալու օրինակելի ընտրություններ: Նա նշել է, որ նոր իրողություններին համահունչ պետք է արմատական բարեփոխումների ենթարկվեն կուսակցությունները:

Գեւորգ Կոստանյանի կարծիքով՝ օրենքի փոփոխման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ իրավակիրառ ապահովման գործընթացում լինում են թերություններ: Նա նշել է, որ կողմ կլինեն փոփոխություններին, եթե նախաձեռնությունը քաղաքական փաստաթուղթ լինելուց բացի կլինի նաեւ իրավական: Պատգամավորը հույս է հայտնել, որ իրավակիրառ պրակտիկայում հնարավորություն կլինի թե բացառելու ընտրական հանցագործությունների անպատժելիության դրսեւորումները, թե կանխպարգելելու դրանք:

Արմենուհի Կյուրեղյանը ողջունել է նախագիծը, որտեղ ընտրակաշառքի դեմ խիստ պատժամիջոցներ են սահմանվում: Նա մտահոգություն է հայտնել փաստաթղթում ոչ միարժեքորոն սահմանված տերմինների վերաբերյալ: Բանախոսի կարծիքով՝ քանի որ փաստաթղթում էական փոփոխությունները վերաբերում են ընտրողին, ուստի կարեւոր է քաղաքացիների համար տեղեկատվության պատշաճ ապահովումը:

Ըստ Արամ Սարգսյանի՝ օրենքը պետք է լինի նաեւ մարդասիրական: Պատգամավորը նշել է, որ քաղաքացին պետք է մերժի ընտրակաշառքը, իսկ կառավարության խնդիրը պետք է լինի կենսամակարդակի բարձրացումը:

Հայկ Կոնջորյանի կարծիքով՝ քննարկվում է ՀՀ քաղաքական համակարգի ամենակարեւոր թեմաներից մեկը: Ըստ նրա՝ ընտրակաշառքի հարցում առաջարկն է ծնում պահանջարկ: Այս օրենքի ելակետային նպատակն այն է, որ խոշոր կապիտալը պետք է Հայաստանում քաղաքական գործընթացների եւ ընտրության արդյունքների ձեւավորման վրա ընտրակաշառքի տեսքով ազդեցություն չունենա:

Գեւորգ Գորգիսյանը ողջունել է նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ դրանք ունեն կարեւոր նշանակություն: Նա մտահոգություն է արտահայտել որոշ ընտրակեղծարարությունների վերաբերյալ՝ առաջարկելով կառավարությանը դրանց դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել:

Ռուստամ Մախմուդյանի կարծիքով՝ ընտրակեղծիքների դեմ պայքարը միայն օրենսդրական խստացումը չէ, այլ ընտրակաշառքից հրաժարվելու քաղաքացիական գիտակցությունը եւ կամքը: Նա եւս կարեւորել է փոփոխությունների պատշաճ իրազեկման կազմակերպումը:

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու խնդրին, ընդգծել է, որ նախկինում չի իրականացվել արդյունավետ պայքար երեւույթի դեմ:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ քննարկվող հարցը կարեւոր է եւ աղմկահարույց, քանի որ փաստաթղթում տեղ են գտել ոչ միայն իրավական, այլ, նախեւառաջ, քաղաքական գնահատականներ: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ առաջինից երկրորդ ընթերցում կառավարությունը հաշվի կառնի բոլոր խմբակցությունների մտահոգությունները: Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ փաթեթում ձեւակերպումները թերի են:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն արդյունավետ է համարել քննարկումները՝ նշելով, որ նպատակն է Հայաստանում ստեղծել այնպիսի ընտրական համակարգ եւ մեխանիզմներ, որոնք կապահովեն անձի ազատ կամարտահայտումը: Փոխնախարարն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ տվել պարզաբանումներ: Նրա հավաստմամբ՝ կառավարությունը նախատեսում է առաջինից երկրորդ ընթերցում կատարել մի շարք փոփոխություններ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 7-ին:


27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությու...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am