Տպել
11.09.2018
ԵԱՀԿ ԽՎ նախագահը ՀՀ Ազգային ժողովում
1 / 5

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակութան անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան եւ ԵԱՀԿ ԽՎ գործադիր գրասենյակի ղեկավար Անդրեաս Բեյքերը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում`  ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակութան ղեկավար Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել կառույցի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում:

Գեորգի Ծերեթելին կարեւորել է ԵԱՀԿ ԽՎ-ում առավել ակտիվ եւ կառուցողական համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի վերջին քաղաքական զարգացումներին, բարեփոխումների իրականացման ընթացքին, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի:

ԼՂ հակամարտության խնդրի առնչությամբ Հերմինե Նաղդալյանն առաջնային է համարել խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` ընդգծելով, որ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին, հակամարտության բանակցային ճանապարհով լուծելու սկզբունքին: Հայաստանը մշտապես կոչ է անում իր գործընկեր խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ հակամարտության կարգավորման հիմքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է:

Նույն օրը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունների ղեկավարների հետ:

Վահրամ Բաղդասարյանն ու Գեւորգ Գորգիսյանը կարեւորել են եվրոպացի գործընկերների հետ  արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններին վերաբերող հարցեր:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...