Տպել
13.09.2018
ՀՀ ԱԺ աշխատակազմում ամփոփվել են «Շանթ-2018» զորավարժության արդյունքները
1 / 3

«Շանթ-2018» զորավարժություն»: Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել եւ ամփոփվել են զորավարժությանն ԱԺ աշխատակազմի մասնակցության արդյունքները:

ԱԺ աշխատակազմի գրասենյակի զորահավաքային նախապատրաստության համակարգող Գարիկ Մուշեղյանը տեղեկացրել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-13-ը «Պետական եւ զինվորական կառավարման մարմինների աշխատանքը պետությունը խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման եւ ագրեսիայի հետմղման ընթացքում» թեմայով անցկացվել են եռաստիճան ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմը: Զորավարժության անցկացման ընթացքում աշխատակազմը բերվել է բարձր պատրաստականության աստիճանի, կազմվել են աշխատանքային խմբեր, սահմանվել է շուրջօրյա եւ փոփոխված օրակարգով աշխատակարգ, տրվել են հանձնարարականներ:

Ուսումնասիրելով ստեղծված աշխատանքային խմբերի կողմից կատարված աշխատանքները, նրանց հմտություններն ու կարողությունները՝ պարզ է դարձել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմն ունակ է կատարելու իր առջեւ դրված ռազմավարական խնդիրները՝ պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման եւ ագրեսիայի հետմղման ընթացքում:

ԱԺ աշխատակազմի աշխատանքը գնահատվել է դրական: Վերլուծության արդյունքում նաեւ արձանագրվել են որոշակի բացթողումներ, որոնք հետագայում բացառելու նպատակով խորհրդակցության մասնակիցների կողմից եղել են առաջարկներ:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...