Տպել
13.09.2018
«Ադրբեջանը եւ Թուրքիան իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը:

Ողջունելով հյուրերին՝ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններին: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական փոխգործակցության զարգացումը բոլոր հարթություններում եւ հավելել, որ այդ կապերի խորացման ու ընդլայնման համար ՀՀ խորհրդարանը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ աշխատանքին:

Քննարկվել են մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Այս առումով Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ընդգծելով. «Ադրբեջանի եւ Թուրքիայի նկրտումները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի անվտանգության համար: Այդ երկու պետություններն իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար»:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հոկտեմբերի 29-30-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցկացվեն պատշաճ մակարդակով:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...