24.09.2018
Աշխատանքային հանդիպում
ՀՀ ԱԺ Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը սեպտեմբերի 24-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Մոնղոլիայի խորհրդարանի սոցիալական հարցերի, քաղաքականության, կրթության, մշակույթի եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահ, Մոնղոլիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բատարբիլեգ Յոնդոնփերենլեիի հետ:
Զրուցակիցները կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումը` այս համատեքստում ընդգծելով բարեկամական խմբերի դերը, խորհրդարանականների հաճախակի փոխայցերը:
Մոնղոլացի խորհրդարանականը վերահաստատել է Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի՝ Մոնղոլիա այցի հրավերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է բարեկամական խմբերի միջեւ համատեղ հուշագրի կնքման հնարավորությունը: