26.09.2018
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի առաջարկով պատգամավորները միաձայն հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին: Հաստատվել է աշխատակարգը:
Անդրադարձ է եղել նաեւ նիստին հրավիրվելիք պաշտոնատար անձանց շրջանակը հստակեցնելու հարցին: Գեւորգ Կոստանյանն առաջարկել է հրավեր ուղարկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին` վերջինիս ցանկությամբ նիստերին մասնակցելու համար:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...