Տպել
26.09.2018
ՀՀ ԱԺ պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Մեծ Բրիտանիայում
1 / 4

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ղեկավարությամբ ճանաչողական այցով սեպտեմբերի 15-22-ը եղել է Շոտլանդիայում եւ Ուելսում: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության, ԱԺ բյուջետային գրասենյակի եւ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Այցն իրականացվել է զարգացման գերմանական համագործակցության շրջանակում, Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ եւ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրով, բրիտանական «Ուեսթմինսթեր հիմնադրամ հանուն ժողովրդավարության» կազմակերպության աջակցությամբ:

Հանդիպումները եւ քննարկումներն ընթացել են երեք հիմնական թեմաների շուրջ՝ խորհրդարանի եւ բարձրագույն աուդիտորական մարմնի փոխգործակցություն, հետօրենսդրական վերահսկողության փորձ եւ կարգավորումներ, խորհրդարաններում գործող բյուջետային գրասենյակների գործառույթներ ու լիազորություններ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել մի շարք խնդիրերի, որոնք հայկական կողմը նախապես ներկայացրել էր:

Գործուղման արդյունավետությունն ամփոփելով՝ պատվիրակութունը երեք թեմաների վերաբերյալ հանգել է կոնկրետ եզրակացությունների, որը ներկայացվում է ստորեւ.

Խորհրդարան-Բարձրագույն աուդիտորական մարմին փոխգործակցություն

Խորհրդարան-Բարձրագույն աուդիտորական մարմին փոխգործակցությունն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ստեղծել «Հաշվեքննության» ենթահանձնաժողով եւ օրենսդրորեն կարգավորել Հաշվեքննիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների Ազգային ժողով ներկայացման նախատեսվող ժամկետները:

Հետօրենսդրական վերահսկողություն

Շարունակել եւ խորացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների եւ ՀՕՎ կայացած համակարգ ունեցող երկրների խորհրդարանների հետ, Հայաստանում միջազգային չափորոշիչներին համահունչ եւ արդյունավետ ՀՕՎ համակարգի մշակման եւ ներդրման նպատակով:

Բյուջետային գրասենյակ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի զարգացման տեսանկյունից կիրառելի կարող են լինել հետեւյալ իրողությունները`

*ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը տեղեկատվություն ստանալու նպատակով, ուղղակիորեն դիմում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւս,

*ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին տեղեկատվություն եւ մասնագիտական աջակցություն է տրամադրում ոչ միայն ներկայացված հարցումների հիման վրա, այլ նաեւ սեփական նախաձեռնությամբ (պրոակտիվ),

*ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին տրամադրում է տեղեկատվություն կառավարության կողմից հարկաբյուջետային կանոնների պահպանման վերաբերյալ, ինչի համար իրականացնում է մոնիթորինգ:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...