ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին Ռեդիսոն Բլյու հյուրանոցում մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրներին նվիրված «BRAIN-2018» միջազգային գիտաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կարեւորվում են բժշկական բարձրագույն, ինչպես նաեւ հետբուհական շարունակական կրթության ասպարեզներում իրականացվելիք բարեփոխումները, որոնցով է պայմանավորվելու մեր երկրում նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության զարգացման ընթացքը:
ՀՀ ԱԺ ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին` Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանին, պրոֆեսորներ Միքայել Մուրատօղլուին, Վիգեն Պապիկյանին, Բիայնա Սուխուդյանին եւ բոլոր մասնակիցներին, ովքեր ժամանել են Երեւան` ներկայացնելու իրենց փորձը, ինչպես նաեւ ծանոթանալու նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ասպարեզներում Հայաստանի բժիշկների ունեցած ձեռքբերումներին:
«Շնորհակալ եմ, որ ինձ պատիվ է ընձեռնվել գիտաժողովում հանդես գալու բացման խոսքով: Համոզված եմ, որ դա պայմանավորված է այն իրողությամբ, որ համահեղինակ եմ այն օրենքների մշակման եւ օրենսդրական փոփոխությունների կատարման, որոնք միտված են Հայաստանում բժիշկների մասնագիտական շարունակական զարգացման ապահովմանը: Կարծում եմ, որ այդ առումով այս գիտաժողովը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»,-ընդգծել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ գումարվող եռօրյա միջազգային գիտաժողովը կծառայի իր նպատակին ու կդառնա շփման, համագործակցության, փորձի փոխանակման եւ տարբեր ծրագրերի նախագծման հարթակ:
Խորհրդարանական լսումներ Սեւանա լճի հիմնախնդիրների վերաբերյալ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, պատասխանա...
Հայտարարություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվում է տվյալ ոլորտների օրենսդրական կարգավորման եւ կատարելագործման առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով հատուկ հասարակական խորհուրդ: Խորհուրդը գործելու է հանձնաժողովին կի...
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակաց...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպած՝ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով: ...