Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2018թ. հոկտեմբերի 7-13-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Միքայել Մելքումյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը եւ Ռուստամ Մախմուդյանը:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) սոցիալական եւ մարդու իրավունքների, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի, գիտության եւ կրթության հարցերով մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2018թ. հոկտեմբերի 8-11-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Լուիզա Սարգսյանը եւ Սասուն Միքայելյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) աշխատանքներին մասնակցելու համար 2018թ. հոկտեմբերի 2-5-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
«Խոր ցավով տեղեկացա մեր մեծ հայրենակցի` աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին: Համաշխարհային էստրադային արվեստում նա մի ողջ դարաշրջան էր, որն այլեւս միշտ կմնա մարդկության հետ, կմնա իր հեղինակած շուրջ ութ հարյուր երգերով, որոնցից շատ շատերը վաղուց դարձել են համաշխարհ...
«Անգելա Մերկելի հայաստանյան այցի դրական էմոցիաները պետք է վերածել կոնկրետ գործողությունների». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաք-երկրամասի ՔԴՄ կուսակցության անդամ Հայկո Հեխթի եւ կուսակցության նախագահության ու Լանդթանգի տնտեսական եւ զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի անդամ ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգա...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմա...
Հայ խորհրդարանականները մասնակցել են միջազգային գիտաժողովի
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված «Հայ-ռուսական մարտական եղբայրություն, պատմություն, արդիականություն, ապագա» թեմայով միջազգային համաժողով, որին մասն...
«Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսների ժառանգներն ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով: Ողջուն...
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
Արա Բաբլոյանը հանդես է եկել Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարությամբ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվա...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով`26.09.2018, ժամը 11:00, 414 սենյակ, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով` 26.09.2018, ժամը 11:00, 314 սենյակ, ...