Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերն ուշ երեկոյան ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը, նշելով, թե անչափ հուզված են, փաստել է, որ Թուրքիան պետք է ճանաչի հայերի, ինչպես նաեւ Փոքր Ասիայի տարածքում բնակված հույների ու մյուս քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը:
«Թուրքիան պետք է դառնա ժողովրդավարական պետություն, որպեսզի նաեւ փոխհատուցի ողբերգության հետեւանքների համար»,-ասել է Էլենի Թեոխարուսը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է, եւ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:
Նշենք, որ Արցախյան գոյամարտի տարիներին ԼՂՀ-ում իրականացրած բարեգործական առաքելությունների, արտերկրում Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու համար, վերջերս, Էլենի Թեոխարուսն արժանացել է Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչման:
Արա Բաբլոյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների համագործակցության հեռանկարները: ...
Արա Բաբլոյանն Արցախում այցելել է ուռուցքաբանական կենտրոն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստեփանակերտ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանական կենտրոն, որտեղ ծանոթացել է նորաստեղծ կենտրոնի պայմաններին: Կենտրոնը կ...
Արա Բաբլոյանը Ստեփանակերտում հանդիպել է Աշոտ Ղուլյանի եւ խորհրդարանականների հետ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն: Սեպտեմբերի 29-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարները կարճատեւ առանձնազրույցի ընթացքում քննարկել են միջխորհրդարանական...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն Արցախում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: Սեպտեմբերի 28-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին եւ Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորղոս Պերդիկիսին ու Միխալիս Գիորգալասին: Այցն Արցախ նախաձեռնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դ...