ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի /UNICEF/ պատրաստած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման վերլուծություն» զեկույցի քննարկում:
Ներկայացված արդյունքները հիմնված են 2012-2015 թթ. պետական եւ համայնքային բյուջետային ծախսերի տվյալների վերլուծության վրա: Հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը գնահատելու երեխաներին ուղղված բյուջետային հատկացումների ընդհանուր չափը եւ կառուցվածքը, ինչպես նաեւ առկա քաղաքականության բացերն ու խոչընդոտները, խթանել երեխայի իրավունքներին վերաբերող հանրային ծախսերի թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը:
Յունիսեֆ-ի արգենտինյան գրասենյակի եւ Արգենտինայի կառավարության ներկայացուցիչները հայ խորհրդարանականների հետ խոսել են հանրային քաղաքականության ոլորտում առաջնային համարվող երեխաներին ուղղվող ծախսերի եւ դրանց նկատմամբ իրականացվող վերահսկողության մասին: Հյուրերը կիսվել են ոլորտում ունեցած փորձով: Շահառուների համար ծախսերի հասանելիության տեսանկյունից կարեւորվել է բյուջետային թափանցիկության ապահովումը:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանում ծրագրային բյուջետավորման համակարգին անցնելու գործընթացին` նշելով, որ այն մեր երկրի համար կապահովի առաջընթաց զարգացում: Ըստ Հակոբ Հակոբյանի` ցանկացած պետության ապագայի համար ամենամեծ ներդրումը երեխաներին ուղղված ծախսերն են:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագիծ կներկայացվի. նախաձեռնությունը քննարկվել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Առաջարկվող փոփոխությամբ երկարացվում է համաձայնագրի ժամկետը, որն ավարտվել է 2023 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է, սակայն հետավարտական փուլում առկա են որոշակի պարտավորություններ, որոնք կատարման ենթակա են, ուստի առաջացել է ժամկետը մինչեւ օգոստոսի 31-ը երկարացնելու անհրաժեշտություն...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...