18.10.2018
Կարողությունների զարգացմանը միտված աշխատաժողով՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի համար
«ՀՀ Ազգային ժողովի՝ քաղաքական բանավեճեր վարելու եւ ռազմավարական հաղորդակցություն ապահովելու կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների համար հոկտեմբերի 17-19-ը կազմակերպվել է աշխատաժողով` «Հաղորդակցության առաջնորդություն» եւ «Ռազմավարական հաղորդակցություն» թեմաներով:
Աշխատաժողովը, որն անցկացվում է «Աղվերան Պարկ Ռեզորթ» հյուրանոցում, կազմակերպվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական օժանդակությամբ եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Նպատակն է ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների մոտ զարգացնել արդյունավետ հաղորդակցության հմտություններ ու առաջնորդության կարողություններ, ինչպես նաեւ զրույց վարելու ունակություններ: