ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի աշխատանքներին:
Հոկտեմբերի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսում պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ կոմիտեն ստացել է մոնիթորինգ եւ հսկողություն իրականացնելու գործիքակազմ: Այն իրավասու է լիարժեք տեղեկատվություն ստանալ եւ հարցադրումներ ուղղել Եվրոպական հանձնաժողովին ու եվրոպական ինստիտուտների այլ ղեկավարներին:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ մեր երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համատեղ աշխատանքի արդյունքում նիստում ընդունվել է եզարափակիչ հայտարարություն, որը մանրամասն անդրադառնում է Հայաստանի արտաքին եւ ներքին խնդիրներին:
Ըստ զեկուցողի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող դրույթներում ներառված են խնդրի վերաբերյալ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների տեսակետները, ընդգծվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փաստաթղթղում կոչ է արվում նաեւ բոլոր ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անդրադարձ է կատարվում Հայաստանում իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանությանը, գալիք խորհրդարանական ընտրություններին՝ իշխանությունների վրա դնելով պատասխանատվություն՝ խաղաղ նախընտրական արշավ իրականացնելու հարցում ապահովել թափանցիկ, արդար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար:
Հայտարարության մեջ կոչ է արվում ձեռնպահ մնալ ատելություն, անհանդուժողականություն եւ բռնություն քարոզելուց, ինչպես նաեւ չխաթարել երկրի ժողովրդավարական կայունությունը եւ հայ հասարակության միասնականությունը:
Կարեւորելով ընտրական բարեփոխումները՝ կոչ է արվում Հայաստանի իշխանություններին հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված բոլոր առաջարկությունները:
Արմեն Աշոտյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...