Տպել
04.04.2005
Անհրաժեշտ է ակտիվացնել բարեկամության խմբերի փոխգործակցությունը

Ապրիլի 4-ին Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամները հանդիպեցին Հայաստան-Բելգիա պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ:

Հայաստան-Բելգիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արշակ Մխիթարյանը հայ-բելգիական հարաբերությունների զարգացման գործում կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը` անհրաժեշտ համարելով փոխգործակցության ակտիվացումը երկու խորհրդարանների բարեկամության խմբերի միջեւ: Ընդգծելով, որմեր երկրի արտաքին քաղաքական գերակայությունը եվրաինտեգրումն է, պարոն Մխիթարյանը կարեւոր համարեց Հայաստանի օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին եւ նշեց, որ Ազգային ժողովնայժմ աշխատում է Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության բարեփոխումների վրա:Կարեւորվեց հանագործակցությունը մարզերի միջեւ, տնտեսական փոխգործակցության զարգացումը, նշվեց ադամանդագործության բնագավառումարդյունավետ համագործակցությունը:

Բելգիական կողմը նույնպես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցո ւթյանակտիվացումը` այս առումով կարեւոր դեր վերապահելով բարեկամության խմբերի գործունեությանը:Հյուրերը անդրադարձան Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` նշելով, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության նախապայմաններից է նաեւ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամները խորհրդարանում հանդիպեցին նաեւ Հայաստանի հասարակական կազմակերությունների ներկայացուցիչների հետ:

Բարձրաստիճան հյուրերը հետքրքրված են մեր երկրում գործող ՀԿ-ների գործունեությամբ, նաեւ` եվրաինտեգրման վերաբերյալ նրանց պատկերացումներով ու առաջարկներով: Հանդիպան մասնակիցները, առաջնորդվելով անկեղծ ու բաց զրույց վարելու մտադրությամբ, բարձրացրին հասարակությանը հուզող հարցեր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեի նախագահ Անահիտ Բայանդուրը ներկաների ուշադրությունը հրավիրեց «Ա1+» հեռուստաընկերությանը կապուղի չտրամադրելու հարցի վրա: Հասարակությունն այսպիսով զրկվել է պրոֆեսիոնալ եւ անկախ հեռուստաալիքից հնչող խոսքից, ասում է նա: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանն էլ ասաց, որ Բելգիայում շատ ակտիվ են հասարակական շարժումները եւ հայկական կազմակերպությունների հետ համագործակցությանառաջարկով հանդես եկավ: Խոսելով կառավարման եւ քաղաքական համակարգերումկանանց ներգրավվածության մասին` նա նշեց, որ Հայաստանի օրենսդիր մարմնում կանանց թիվը կազմում է 5 տոկոս:Բելգիականկողմից տեղեկացանք, որ նրանց խորհրդարանում կանայք 33 տոկոս են: Այս ցուցանիշին բելգիացիները հասել են ոչ միայն քաղաքական կյանքի նկատմամբկանանց ունեցած հետաքրքրության արդյունքում, այլ օրենսդրորեն սահմանել են «պոզիտիվ դիսկրիմինացիա» ` հօգուտ կանանց:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների գործընթացին, կոռուպցիայի եւ աղքատության հիմնախնդիրներին:

«Ժողովրդավարությունն այսօր» կազմակերպության նախագահ Գյուլնարա Շահինյանը կովկասյան տարածաշրջանին Եվրամիության ցուցաբերած աջակցության համարշնորհակալություն հայտնեց բելգիացի հյուրերին` նշելով, որ այստեղ կան շատ հիմնահարցեր եւ որ դրանք լուծելի ենհամատեղ ջանքերով: