ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար 2018 թվականի նոյեմբերի 14-20-ը ներառյալ Հալիֆաքս (Կանադա) կգործուղվի ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մոնիթորինգի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի նոյեմբերի 14-17-ը ներառյալ Փարիզ (ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նիստին մասնակցելու համար 2018 թվականի նոյեմբերի 14-19-ը ներառյալ Կահիրե (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն) կգործուղվի ՈՒՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Աշխատանքային այցով 2018 թվականի նոյեմբերի 8-15-ը ներառյալ Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Ջեմմա Բաղդասարյանը, Արամ Սարգսյանը, Մարգարիտ Եսայանը, Շուշան Սարդարյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Լենա Նազարյանը:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ին տեղի ունեցած համատեղ նիստում քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի եւ տեղեկատվության ոլորտներին գալիք տարվա բյուջեի ...
Գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլ...
Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...