Տպել
04.04.2005
Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոյի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում

Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոյի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-ին ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանի եւ պաշտոնական անձանց ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի հուշահամալիրին եւ մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը։

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը պարոն Հերման դե Կրոոյին պարգեւատրեց «Մեծ եղեռնի 90 - ամյակ» հուշամեդալով։

Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերմանդե Կրոոն լրագրողներին տված հարցազրույցում ասաց- «Տարածաշրջան պաշտոնական այցին մասնակցում են  մեր խորհրդարանի եւ մեծամասնության, եւ ընդդիմության ներկայացուցիչները։ Մեր առաջին այցն է Հայաստան, որից հետո գնալու ենք Վրաստան եւ Ադրբեջան։ Հին պատմության տեր ժողովուրդներ եք, սակայն ձեր հարեւանական կապերը բարդ են։ Հարեւան չես կարող ընտ երլ, բայց պետք է կարողանալ հարեւանների հետ ապրել։ Հարցն այն է, որ հարեւանների տների դռները բացվում են նույն ուղղությամբ։ Հայաստանը դեպի փողոց պետք է անցնի հարեւանի այգիներով։ Այս պաթետիկ ու պատմական վայրում չի կարելի մոռանալ անցյալը, բայց պետք է օգտվել դրանից, որպեսզի թույլ չտալ կրկնվի անցյալը։ Եվրոպայի վրայով անցել են համաշխարհային երկու պատերազմներ, բայց կարողացանք հաշտության գալ եւ այժմ ստեղծում ենք Եվրոպայի միացյալ նահանգներ։ Ապագան միայն  անցյալից չի կառուցված։ Հարավային Կովկասի երկրներին մաղթում ենք կոնստրուկտիվ, մտածված խաղաղություն։ Նախորդ դարաշրջանում զոհերին հիշելու միակ ձեւը ապագայում հաշտություն ունենալն է»։

Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահը պատվավոր հյուրերի ծառուղում տնկեց մշտադալար եղեւնի։


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...