Տպել
07.11.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 6

Նոյեմբերի 7-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցել ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց: Հեղինակի խոսքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները՝ մասնակիորեն լուծելով գերբեռնվածության խնդիրը, ինչպես նաեւ պետության կողմից մարդասիրության լավագույն դրսեւորում կլինի:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը գաղափարն ընդունելի է համարել՝ նշելով, որ քաղաքացիներին պատճառված վնասի հատուցման մեխանիզմը հստակեցման կարիք ունի: Նրա գնահատմամբ՝ պետք է առաջնորդվել պետություն-քաղաքացի շահը, ինչպես նաեւ տուժած անձանց իրավունքները հարգելու ճանապարհով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը նշել է, որ կառավարությունն առաջարկում է անփոփոխ թողնել գործող օրենքի հոդվածը:

Առաջին ընթերցումով է քննարկվել նաեւ կառավարության ներկայացրած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ փաթեթի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների կողմից ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը:

Առաջին ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի հեղինակած «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունման դեպքում օրենքի ուժով կկանոնակարգվի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հավաքների անցկացումը:

Կառավարությունը բացասական տեսակետ է տվել:

ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի ներկայացրած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցումով: Օրենքով սահմանված կարգով կերաշխավորվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ: Հեղինակի խոսքով՝ խնդիրը պետք է իրավական կարգավորում ստանա:

Ներկայացնելով կառավարության տեսակետը՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ եկեղեցին եւ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Փոխնախարարն ընդգծել է, որ խնդիրը պետք է ըստ անհրաժեշտության լուծում ստանա եւ հայեցողությամբ:

Նշենք, որ Միհրան Հակոբյանի հեղինակած օրենսդրական երկու նախաձեռնություններին միացել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը եւ Կարինե Աճեմյանը: Վերջիններիս ներկայացրած նմանօրինակ կարգավորում նախատեսող օրենսդրական փաթեթը, որն ընդգրկված էր հանձնաժողովի նիստի օրակարգում, հեղինակների առաջարկով կհանվի շրջանառությունից:

ԱԺ վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող օրինագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը՝ ընդգրկվելու ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի, Սերգեյ Բագրատյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Տատյանա Միքայելյանի եւ Մարինա Մարգարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Սերգեյ Բագրատյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է վերացնել օրենքի բացը եւ այն դեպքերի համար, երբ գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության վարչական դատարանում, նախատեսել այն վարչական դատարանի քննությանը հանձնելու մասին դրույթ: Առաջարկվում է նաեւ օրենսգրքի 26-րդ հոդվածում սահմանել ըստ ենթակայության վեճերը, օրենսգրքի 182-րդ հոդվածում սահմանել գործի վարույթը չկարճելու բացառությունները, երբ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

Գործադրի տեսակետը բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Կառավարության եզրակացությամբ առաջարկվող լուծումները հաշվի չեն առնում վարչական եւ քաղաքացիական դատավարությունների առանձնահատկությունները, հայցատեսակների, հայց ներկայացնելու ժամկետների, հայցի ապահովման, հայցադիմումին ներկայացվող պահանջների առկա տարբերությունները եւ դրանցից բխող հետւեանքները, ինչպես նաեւ վերահասցեագրման ինստիտուտի կիրառման պրակտիկան: Ըստ փոխնախարարի՝ առաջարկի կարգավորման պայմաններում կարող է անհարկի ծանրաբեռնվել ընդհանուր իրավասության դատարանի աշխատանքը: Կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ:

Հարցի քննարկումը հետաձգվել է՝ մինչեւ երկու ամիս ժամկետով:

Հետաձգվել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Նույն օրը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Նախագծի ընդունման նպատակը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերջնական ձեւավորման ժամկետի երկարացումն է: Փոխնախարարը նշել է, որ այս ընթացքում չի հաջողվել ձեւավորել տեսչական մարմինը, ուստի առաջարկվում է ժամկետը՝ 2018 թվականի սեպտեմբերի 30-ի փոխարեն սահմանել 2019 թվականի մարտի 30-ը:

Գառնիկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ ընդունվել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի ներկայացրած առաջարկը, որը վերաբերում էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործունեության իրավական ապահովմանը:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի եւ Սուրեն Մանուկյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է:

Քվորումի բացակայության պատճառով ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը չի կայացել:


27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...