Տպել
15.11.2018
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 6

Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակել են քննարկել Սամվել Ֆարմանյանի եւ Միհրան Հակոբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ շուրջ մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության բացասական դիրքորոշումը նախագծերի փաթեթի վերաբերյալ՝ նշելով, որ թեեւ կա խնդիր, սակայն փաթեթը չի կարող լուծել այն, եւ քաոս ու բարձիթողի վիճակ է առաջացնելու ոլորտում: Պատգամավորը նշել է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է փաթեթը հանել շրջանառությունից եւ հաջորդ խորհրդարանում քննարկել «Ծառուկյան» խմբակցության հեղինակած նախագծի հետ համատեղ:

Եզրափակիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ ոլորտը խնդրահարույց է, ուստի պետք է գտնել լուծումներ՝ դիտարկելով հարցն ամբողջությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի գնահատմամբ՝ ներկայացված նախաձեռնությունը թերի է, ուստի պատգամավորներին հորդորել է դեմ քվեարկել:

Նախագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը նշել է, որ հիասթափված է, քանի որ տեսնում է, որ նախագիծը չի ստանալու անհրաժեշտ կողմ ձայներ: Նա կարծիք է հայտնել, որ հետագայում Հայաստանի  որեւէ կառավարություն ստիպված է լինելու գնալ խնդրի արմատական լուծման:

Խորհրդարանը հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղի  գովազդի հեռարձակումը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցով: Այս խաղերի գովազդը նախագծի ընդունման դեպքում թույլատրվելու է իրականացնել գիշերային ժամերին՝ 23:00-06:00-ը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարեւորել է նախագծի ընդունումը եւ տեղեկացրել, որ կողմ է քվեարկելու: Ըստ նրա՝ խնդիրը հրատապ է եւ արդիական:

Խորհրդարանն այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:  Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ  առաջարկում է  նախնական  կալանքի տակ գտնվող անձանց  մեկ օրը հաշվարկել մեկուկես օր: Ընդունման դեպքում  օրենքը կունենա հետադարձ ուժ եւ կազդի այն բոլոր քրեական գործերի վրա, որոնցով վերջնական պատժաչափի հաշվակցումը կատարվել է  օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրությանը համապատասխան:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրել է Կառավարության բացասական կարծիքը՝ նշելով, որ չկան այնպիսի նախապայմաններ, որոնց դեպքում անհրաժեշտ է լինում գնալ նման փոփոխության:

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի եզրակացությունը դրական է:

Ելույթ են ունեցել  եւ նախագիծը դրական գնահատել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Ռուստամ Մախմուդյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը: Պատգամավորները գործընկերներին հորդորել են կողմ քվեարկել մարդասիրական այս նախագծին: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ կատարվող հիմնական փոփոխությունները տեխնիկական բնույթի են: Փաթեթի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների կողմից ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը:

Նախաձեռնության վերաբերյալ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա իր նկատառումներն է ներկայացրել արագաչափերի եւ կարմիր գծերի վերաբերյալ՝ նշելով, որ դրանց վերացումը դրական ազդեցություն կունենա հանրության համար:

Եզրափակիչ ելույթում Հովհաննես Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանում արագաչափերի քանակն էականորեն կկրճատվի:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության ընդունման դեպքում հավաքն անցկացվելու է ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից՝ դրանց բնականոն գործունեությանը չսպառնալու հեռավորության վրա: Կկանոնակարգվի նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հավաքների անցկացումը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովը չի ընդունել Կառավարության՝ օրենքն անփոփոխ թողնելու վերաբերյալ առաջարկը: Գործադիրը  հավաքների ազատության անհիմն եւ անուղղակի սահմանափակման միտում է տեսնում, ինչը, ըստ զեկուցողի, հակասում է Սահմանադրության 44-րդ հոդվածին:

Պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Ըստ հիմնական զեկուցող Միհրան Հակոբյանի՝ կերաշխավորվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա եւ Կառավարությունն ի վիճակի է ապահովել Կաթողիկոսի անվտանգությունը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը: Նա, կարեւորելով իրականացվող փոփոխությունը, հորդորել է կողմ քվեարկել:

Առաջին ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հեղինակի առաջարկով վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կկարողանան վճարել ըստ կիսամյակների կամ ամիսների: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարի հետ կապված ֆինանսական դժվարությունները:

Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործադիրը քննարկել է նախաձեռնությունը եւ տվել դրական եզրակացություն:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:


27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...