Տպել
16.11.2018
Հայ խորհրդարանականներն աշխատանքային այցով եղել են Չինաստանում
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-15-ն աշխատանքային այցով եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են ՉԺՀ ԱԳ փոխնախարար, Չինաստանի կուսկոմիտեի քարտուղար Չժան Եսուի հետ: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն եւ երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը խորհրդարանական դիվանագիտության կարեւոր ուղղություններից է: Բարեկամության խմբի ղեկավարի տեղեկացմամբ` Հայաստանում քաղաքական փոփոխություններ են կատարվել, նշանակված են խորհրդարանական նոր ընտրություններ: Նա համոզմունք է հայտնել, որ հայ-չինական հարաբերությունները իրենց շարունակությունը կունենան նաեւ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո եւս:

Ըստ ՉԺՀ ԱԳՆ կուսկոմիտեի քարտուղարի՝ Պեկինը բարձր է գնահատում Հայաստանի կայուն քաղաքականությունը Հարավ-չինական ծովի խնդիրների ու Թայվանի հարցում: Նա հույս է հայտնել, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում ձեւավորված իշխանությունը կշարունակի նույն քաղաքականությունը եւ Պեկինը՝ ի դեմս Հայաստանի, գործընկեր կունենա իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերը միջպետական հարաբերություններում:

Այցի շրջանակում հայ խորհրդարանականները հանդիպել են ՉԺՀ Կոմկուսի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Ցզին Խունշանի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Հանդիպումներ են եղել նաեւ չինացի գիտնականների, ինչպես նաեւ Չինական ժողովրդական ինստիտուտի նախագահի տեղակալ Լիան Ցզիանցյուանի եւ Գուանդունի նահանգի արտաքին գործերի նախարարի հետ:

Պատվիրակությունն այցելել է նաեւ ՀՀ դեսպանատուն, որտեղ դեսպան Սերգեյ Մանասերյանը պատմել է Շանհայի էքսպո ցուցահանդեսում հայկական տաղավարի հաջողությունների ու չինական ընկերությունների՝ հայկական արտադրանքով հետաքրքրվածության մասին:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Շուշան Սարդարյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը եւ Լենա Նազարյանը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...