Տպել
28.11.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Թուրքմենստանից ժամանած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Թուրքմենստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների եւ բժշկական առաջատար կենտրոնների ղեկավարների: Պատվիրակությունը Հայաստանում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) եւ Յոդին համընդհանուր համացանցի աջակցությամբ: Այցի նպատակն է ուսումնասիրել մեր երկրում իրականացվող նորածնային սքրինինգի փորձը, որն արդեն տասներեք տարի է իրականացվում է Հայաստանում:

Արա Բաբլոյանը անդրադարձել է առողջապահության, սոցիալական ապահովության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում Հայաստանում ձեւավորված օրենսդրական դաշտին:

Արա Բաբլոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նորածնային սքրինինգի ծրագրերը ներդնելու, կյանքի կոչելու հարցում մասնագետների ջանքերը, կատարած աշխատանքն ու արդյունքները:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` կյանքի ցիկլի վաղ փուլից հաշմանդամության առկայությունը բացահայտելու, անհրաժեշտ միջամտություն ցուցաբերելու դեպքում համալիր ծառայությունների ու միջոցառումների օգնությամբ միանգամայն իրատեսական է ապահովել երեխայի հետագա ամբողջական ներգրավվածությունը հասարակական կյանքին:

Ըստ Ազգային ժողովի նախագահի` լավագույն արդյունքներ կարելի է ունենալ, եթե առկա է սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտների միջգերատեսչական համագործակցություն` համայնքային մարմինների ակտիվ մասնակցությամբ:

Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ մոդելի կիրառման կարեւոր առանձնահատկություններից է զարգացման խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար պետության կողմից վերականգնողական ծառայություններ, կրթություն ստանալու հնարավորություն եւ լիարժեք խնամք ապահովելը:

Թուրքմենստանից ժամանած հյուրերը շնորհակալություն են հայտնել Արա Բաբլոյանին ջերմ ընդունելության եւ իրենց հետաքրքրրող թեմաներին հանգամանալի անդրադառնալու համար: Նրանք նշել են, որ Հայաստանում իրականացված արդյունավետ փորձը հնարավորինս կկիրառեն իրենց երկրում:

Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հարցում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...