Ապրիլի 6-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Բոստոնի կույրերի դպրոցի տնօրեն Մայքլ Կոլինսի եւ խորհրդատու Դենիս Լոլլիի հետ: Հյուրերը տեղեկացրին, որ իրենց հաստատությունը կույրերի կրթության, բուժօգնության, հասարակությանը ինտեգրման հետ կապված միջազգային ծրագրեր է իրականացնում. նույն առաքելությամբ էլ Հայաստանում են եւ հույս ունեն գործադիր եւ օրենսդիր մարմինների աջակցությամբ ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ համանման ծրագրեր իրականացնել մեր հանրապետությունում: Տիկին Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին մարդասիրական առաքելության համար, ծանոթացրեց մեր երկրում հաշմանդամների հիմնախնդիրների օրենսդրական լուծումներին, ներկայացրեց կույրերի կյանքի բարելավմանն ու հասարակությանը ինտեգրմանն ուղղված պետական եւ ոչ պետական կազմակերպությունների կատարած աշխատանքին, առկա դժվարություններին եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելնոր ծրագրի ներկայացուցիչներին` այդ մարդասիրական կարեւոր գործը Հայաստանում իրականություն դարձնելու համար:
Համագործակցություն փոխադարձ ցանկությամբ
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը ապրիլի 6-ին խորհրդարանում հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Գեդեմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակության անդամների հետ:...
Հանձնաժողովի եզրակացությունը կքննարկվի հաջորդ նիստում
Ապրիլի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի` սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկմանհերթական նիստը: Նիստին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների, կուսակցություններիներկայացուցիչներ,ՀՀ նախագա...
Քննարկում մշտական հանձնաժողովում
Ապրիլի 6-ին Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների եւ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի աշխատակիցների հանդիպմանը քննարկվեց հանրապետությունում առողջության առաջնային պահպանման նոր մոդելը, որը ներկայացրեց ծրագրի ղեկավար Տատյան...