Տպել
07.04.2005
Բարությամբ եւ սիրով գոտեվորվենք

Ապրիլի 7-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ Ազգային ժողովում կազմակերպվել էր երիտասարդ նկարչուհի Մինա Անանյանի գեղանկարների ցուցադրությունը: Ներկաների ջերմ ու անմիջական տոնական  տրամադրությունը համահունչ էր գեղանկարներում նկարչուհու արտահայտած պայծառ ու անկեղծ զգացողության հետ: Ինչպես հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նկատեց`գեղեցիկի ապրումի ու փառաբանման ոգեղեն նման դրսեւորումներին ավելի ու ավելի հաճախ պետք է հաղորդակցվենք` մեր ինքնությունը գիտակցելու, բարությամբ ու սիրով գոտեւորվելու եւ սխալներից հնարավորինս զերծ մնալու համար: