National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
17.01.2019
Պատգամավորները շարունակել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
1 / 12

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 17-ին շարունակել է աշխատանքը: Պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին:

Ոլորտում առկա խնդիրների եւ Նաիրա Զոհրաբյանի թեկնածության վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորները:

Գեւորգ Պետրոսյանն անհրաժեշտ է համարել արհեստակցական միությունների վերաբերյալ օրենսդրության փոփոխությունը, կարեւորել Հայաստանից որդեգրվող երեխաների պաշտպանության խստացումը՝ առաջարկելով գրեթե անհնարին դարձնել որդեգրումը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությանը եւ առաջարկել չանտեսել ազգային ավանդույթների պաշտպանությունը:

Նիկոլայ Բաղդասարյանն իր տեսակետներն է հայտնել դատապարտյալների գործերի վերանայման, ցմահ դատապարտվածներին վաղակետ պայմանական ազատ արձակելու, ներման ինստիտուտի, մարդու իրավունքների խախտման՝ նախկինում կատարված դեպքերի կապակցությամբ: Պատգամավորն անհրաժեշտ է համարել մարդու իրավունքների պաշտպանության ավելացումն օրենսդրական ճանապարհով:

Միքայել Մելքումյանը դրական է գնահատել Նաիրա Զոհրաբյանի առաջադրումը՝ նրան որակելով որպես պետական եւ համակարգային մտածողություն ունեցող քաղաքական գործիչ:

Նազելի Բաղդասարյանն իր ելույթը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանության հարցերին եւ հույս հայտնել, որ Նաիրա Զոհրաբյանի կողմից հանձնաժողովի ղեկավարումը որակական նոր աստիճանի կբարձրացնի մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հետհեղափոխական շրջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցին՝ այն համարելով չգոհացնող: Ըստ նրա՝ առկա է անհանդուժողության մթնոլորտ, ինչը հատկապես տեղի է ունենում դատական իշխանության, մասնավորապես՝ փաստաբանների նկատմամբ: Էդմոն Մարուքյանը եւս դրական է գնահատել Նաիրա Զոհրաբյանի առաջադրումը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գնահատմամբ՝ Նաիրա Զոհրաբյանի գործունեությամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել տպավորիչ արդյունքներ կարձանագրվեն: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Նաիրա Զոհրաբյանի գործունեությունը մշտապես հրապարակային է եղել, նա պատրաստակամ է բոլոր խնդիրներին անդրադառնալ, քննարկել, վերլուծել ու լուծումներ առաջարկել:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, կարեւորելով հանձնաժողովի գործունեությունը, իր դիտարկումներն է ներկայացրել թեկնածուի՝ դատական գործընթացներին միջամտությանը, գրագողությանը, սոցիալական կայքերում գրառումներին, նախաքննության գործընթացի որոշ արգելքներին վերաբերող դիտարկումներին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանի կենսագրությունն ու անցած ուղին:

Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում նշել է, որ հանձնաժողովը կարեւոր առաքելություն ունի միջխորհրդարանական հարթակներում Հայաստանը ներկայացնելու, մեր պետության վարկանիշը բարձրացնելու եւ առավել վերահսկելի, թափանցիկ ու կանխատեսելի գործընկերոջ համբավ ստեղծելու առումով: Թեկնածուն կարեւորել է ամուր կապերի հաստատումը ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան հանձնաժողովների, ակտիվ շփումները ՆԱՏՕ-ի եւ դրա անդամ պետությունների համապատասխան խորհրդարանական մարմինների հետ: Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է հանձնաժողովի արդյունավետ համագործակցությունը գործադիրի հետ՝ հավելելով, որ զինված ուժերի, ոստիկանության, անվտանգության եւ այլ գերատեսչությունների ղեկավարներն ի դեմս հանձնաժողովի պետք է տեսնեն վստահելի գործընկերոջ, պետք է ձեւավորվի փոխվստահության եւ գործընկերության մթնոլորտ: Բանախոսն անդրադարձել է Արցախի համապատասխան կառույցների, քաղաքացիական հասարակության, լրագրողների, հասարակական կազմակերպությունների, գիտական շրջանակի ներկայացուցիչների հետ հանձնաժողովի արդյունավետ համագործակցությանը:

«Բացառիկ թափանցիկություն, նախաձեռնող աշխատանք, հոգածություն բոլոր ոլորտների նկատմամբ եւ, իհարկե, վերահսկողություն` սրանք են այն հիմնաքարերը, որոնց վրա է հիմնվելու մեր համատեղ աշխատանքը»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Պաշտպանության, անվտանգության, ոստիկանության ոլորտներում առկա խնդիրներից են խոսել Վլադիմիր Վարդանյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Գոռ Գեւորգյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արեն Մկրտչյանը: Ելույթներում անդրադարձ է կատարվել բանակում առկա միջանձնային հարաբերություններին, բանակի սպառազինությանը, կարեւորվել է պաշտպանական ոլորտում գնումների եւ մատակարարման գործընթացների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ավելացումը: Նշվել է, որ հեղափոխությունից հետո բարելավվել է հասարակության վերաբերմունքը ուժային կառույցների հանդեպ: Պատգամավորները ողջունել են հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության առաջադրումը եւ համոզմունք հայտնել, որ նա կնպաստի բարձրացված խնդիրների լուծմանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը:Նա խոսել է դատական համակարգում առկա խնդիրներից, մտահոգություն հայտնել որոշ քրեական գործերի ընթացքի վերաբերյալ: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ երկիրը պետք է զարգանա համակարգային բարեփոխումների ճանապարհով:

Այնուհետեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Միքայել Մելքումյանի կենսագրությունը եւ գործունեությունը:

Միքայել Մելքումյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ղեկավարին եւ խմբակցությանն այդ պաշտոնում առաջադրման համար եւ նշել, որ բոլոր ջանքերը կգործադրի նորաստեղծ հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ եւ ի շահ պետությանը կազմակերպելու համար, խոսել է հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունից եւ առաջիկա անելիքներից:Թեկնածուն ներկայացրել է վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստան-ԵԱՏՄ առեւտրաշրջանառության ծավալների աճի ցուցանիշները: Ընտրվելու դեպքում Միքայել Մելքումյանն առաջնահերթ է համարել գույքագրման ենթարկել ԵԱՏՄ պայմանագրին միանալու շրջանակներում առկա իրավական բազան:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Արման Եղոյանն անդրադարձել են թեկնածուի մասնագիտական բարձր որակներին, հանձնաժողովի գործունեության առաջնային ուղղություններին, ԵԱՏՄ միասնական շուկայում Հայաստանի դերին, աշխարհաքաղաքական կենտրոնների ու պետությունների հետ ՀՀ հարաբերություններին եւ այլն:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է նման ուղղվածությամբ հանձնաժողով ունենալը՝ համոզմունք հայտնելով, որ Միքայել Մելքումյանի նախագահությամբ հանձնաժողովը կհաջողի:

Անդրադառնալով ՀՀ-ԵԱՏՄ փոխգործակցությանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում գրանցել է ապրանքաշրջանառությանամենամեծ աճը. 2016-2017թթ. Հայաստանից արտահանման ծավալներն ավելի քան կրկնապատկվել են, 2017թ. արտահանումն առաջին անգամ գերազանցել է 2 միլիարդ դոլարը, 2018թ. օգոստոսի տվյալներով ՀՀ-ի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ առեւտրի ծավալն աճել է 20.4 տոկոսով՝ կազմելով 915 մլն դոլար:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարազդատ Կարապետյանի գործունեության ու մասնագիտական հմտությունների մասին խոսել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է իր տեսլականը հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ, կարեւորել կառավարություն եւ օրենսդիր մարմին շահավետ համագործակցությունը:

Հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող խնդիրներին, այդ թվում համայնքների խոշորացման գործընթացին, տարածքային համաչափ զարգացմանը, սահմանամերձ եւ սահմանապահ համայնքների տարբերակմանը, անդրադարձել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանը, Արկադի Խաչատրյանն ու Բաբկեն Թունյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանի կենսագրությունը եւ գործունեությունը:

Խոսելով տնտեսության ընդհանուր վիճակի մասին՝ թեկնածուն նշել է, որ այսօր նկատվում է տնտեսական ակտիվության աճ: Բաբկեն Թունյանը կարեւորել է հանձնաժողովի ակտիվ եւ սերտ համագործակցությունը մյուս հանձնաժողովների հետ: Բանախոսը բարձր է գնահատել հանձնաժողովի շփումը հասարակության հետ՝ ակնկալելով թեժ բանավեճեր, առողջ քննադատություն:

Տնտեսության աճի խթանմանն ուղղված միջոցառումներին, կայուն, երկարաժամկետ տնտեսական զարգացման ռազմավարության մշակմանը եւ իրագործմանը, բարեփոխումներին, տնտեսության դիվերսիֆիկացիային, ազատ տնտեսական մրցակցությանը, աշխատանքի արտադրողականության կտրուկ բարձրացմանն են անդրադարձել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արկադի Խաչատրյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Հովհաննես Իգիթյանը:

ՀՀ Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ին:


27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am