Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Արարատ Միրզոյանը, կարեւորելով հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել խորացման հարցում:
Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը:
Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, արդյունավետ աշխատանք է մաղթել: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ փոխվստահության մթնոլորտում:
Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին՝ համաձայնելով, որ քաղաքական ու տնտեսական գործակցությանը զուգահեռ կարեւոր է նաեւ միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում կապերի ընդլայնումը:
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, բազմոլորտ համագործակցությու...
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ում, ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: ...