08.02.2019
Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում:
Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների հետ: