Տպել
11.04.2005
ԱԺ պատվիրակությունը կմասնակցի հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի 60-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին

Ապրիլի 13-15 Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի 25-րդ լիագումար նիստին եւ երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի 60-ամյակին նվիրված միջազգային խորհրդարանական գիտաժողովին:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա այլ երկրների խորհրդարանների նախագահների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ. այդ թվում`  ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենի, Արեւմտաեվրոպական միության վեհաժողովի նախագահ Ատեֆ Գորիսի, Հյուսիսային խորհրդի նախագահ Ռանվեյգ Գուդմունդս-Դոտիրի, Յորգեն Կոսմուի, Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Սերբիայի եւ Չեռնոգորիայի Սկուպշչինայի նախագահ Զորան Շամիի, Մակեդոնիայի Հանրապետության Ժողովի նախագահ Լյուբչո Յորդանսկու հետ: