Տպել
15.02.2019
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման հարցում:

Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության մակարդակը եւ կարեւորել խորհրդարանական ձեւաչափով Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում ընդգրկված միջոցառումների իրականացումը: Գործընկերային հարաբերությունների շրջանակում հանձնաժողովի նախագահն առանձնացրել է մասնավորապես միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը:

Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ ԽՎ-ում իր գլխավորությամբ հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու, խոսել է Ռոուզ-Ռոթ սեմինարին պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Ռոզարիա Պուլյիզին կարեւորել է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ փաստելով, որ խորհրդարանն իրենց ամենակարեւոր գործընկերներից է: Նա անդրադարձել է Հայաստանի զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ծրագրերին եւ դրան առնչվող խնդիրներին:

Զրուցակիցները կարեւորել են ՀՀ զինված ուժերում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը, անդրադարձել մարտի 11-ից 18-ը Երեւանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագրի շրջանակում խորհրդարանում նախատեսված միջոցառումներին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...