Փետրվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ի դեմս նախագահող Բաբկեն Թունյանի եւ փոքր ու միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող յոթ հասարակական կառույցների ներկայացուցիչների միջեւ ստորագրվել է հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ, հարթակիստեղծման նպատակն է ապահովել կայուն երկխոսություն փոքր եւ միջին ձեռնարկատիրությանշահերը ներկայացնող կազմակերպություններիեւ հանձնաժողովի միջեւ, ինչպես նաեւբացահայտել ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, վերլուծել դրանք, հանձնաժողովի անդամներիններկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ:
Ըստ Բաբկեն Թունյանի՝ հարթակի միջոցով նախատեսվում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացված եւ ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական նախագծերի շուրջ կազմակերպել քննարկումներ, լսումներ, հանգել միասնական տեսակետի:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին եւ անդամներին հարթակի ստեղծման համար: Ոլորտային որակյալ օրենսդրություն ունենալու տեսանկյունից նա կարեւորել է հանձնաժողովի հետ կառուցողական երկխոսությունը:
Հարթակը գործելու է հասարակական հիմունքներով:
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...