ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, հատկապես հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ռուսական շուկայում իրացման հնարավորությունները:
Կարեւորվել է ոլորտում երկու երկրների գործարարների միջեւ կապերի ամրապնդման արդյունքում փոխգործակցության նոր ձեւաչափերի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցությունն ավելի առարկայական դարձնել. այն հայ ներդրողների համար լրացուցիչ ազդակ կլինի Ռուսաստանի Դաշնությունում շուկաների հստակեցման հարցում:
Քննարկվել են նաեւ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Կարելիայի նահանգապետի՝ Հայաստան այցի ընթացքում կազմակերպել գործարարների հանդիպումներ՝ հետագայում պայմանագրերի կնքման եւ ավելի սերտ առեւտրային հարաբերությունների հաստատման նպատակով:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանական հանձնաժողովների միջեւ կապերի զարգացմանը եւ փորձի փոխանակմանը:
Ռուբեն Ռուբինյանը եւ Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ը...
«Թումանյանական աշխարհը». ԱԺ-ում բացվել է Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցադրությունը
Ազգային ժողովում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուց...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների մամուլի ասուլիսը
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, հանձնաժողովի անդամներ Արմեն Փամբուխչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Եղիազարյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը փետրվարի 19-ին հրավիրված մամլո ասուլիսում մանրամասներ են հայտնել Ռուսաստանի Դաշնության Դաշնային...
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին: Ազգային ժողովի նախագահն արձանագրել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-շվեյցարական կապերը դ...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության» հրավերին մասնակցելու համար 2019 թ. փետրվարի 20-28-ը ներառյալ Լոս Անջելես (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նս...